Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ակնաբանություն

Ինչպես աչքերի ֆիթնես անել. 1in.am

Ինչպես աչքերի ֆիթնես անել. 1in.am

Հանուն լավ տեսողության հարկ չէ օրական 10 րոպե խնայել, գրում է facte.ru-ն:

 

Աչքերի վարժությունը հրաշքներ է գործում, եթե այն պարբերաբար է կիրառվում: Առաջարկված 10 վարժություններից կարելի է ընտրել 5-ը, սակայն ամբողջ համակարգին հարկավոր է օրական 10 րոպե հատկացնել:

 

1. Երկու րոպեի ընթացքում հաճախակի թարթեք աչքերը, դա կարգավորում է աչքի ներսում արյան շրջանառությունը:

 

2. Աչքերն աջ թեքեք, այնուհետև հայացքն ուղղեք: Նույն վարժությունը հակառակ ուղղությամբ արեք:

 

3.  Զգացեք մթությունը: Կարծիք կա, որ մթության մեջ ընկղմվելը նպաստում է հստակ տեսողության համար անհրաժեշտ նյութերի արտազատմանը:

 

4.  Գլխով պտուտաձև շարժումներ արեք՝ աջից ձախ, վերևից ներքև:

 

5.  Այս վարժությունը հեծանիվ է հիշեցնում. հայացքը տարբեր կողմեր տեղաշարժեք՝ աջ-ձախ, վերև-ներքև, շրջանաձև:

 

6.  3-5 րոպե կկոցեք աչքերը, այնուհետև բացեք: Այս վարժությունը կրկնեք 7 անգամ:

 

7.  Մատներով սեղմեք վերին կոպերին, այդ դիրքում մնացեք մոտավորապես երկու րոպե: Այն հարկավոր է կրկնել 4-5 անգամ:

 

8.  Կանգնեք պատուհանի մոտ և կենտրոնացեք ինչ-որ առարկայի վրա, որը չափազանց մոտ է գտնվում, այնուհետև հայացքն ավելի հեռու գտնվող առարկայի վրա տեղափոխեք: Վարժությունը կրկնեք 10 անգամ:

 

9.  Փակեք աչքերը և ակնագնդերը դանդաղ վերև-ներքև տեղափոխեք: Վարժությունը կրկնել 5-10 անգամ:

 

10.  Բաց աչքերով օդում սկզբում երկրաչափական մարմիններ գծեք, այնուհետև բարդ օբյեկտներ ու մեծ կոմպոզիցիաներ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. women.itop.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ